Անցնել բովանդակությանը

Ադոնիսի մը

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Հեթանոս երգեր»

Արշալույսին դեմ խեփոր մը բացիր՝ Զոր ծովն ոտքիդ տակ նետեց վիհերեն։ Արշալույսին դեմ խեփոր մը բացիր, Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ'հոյաշեն։ Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ'հոյաշեն՝ Զոր ճակտիդ վրա դըրիր ներդաշնակ։ Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ'հոյաշեն Վայրի կատուի մ'աչքին հանգունակ։ Վայրի կատուի մ'աչքին հանգունակ՝ Մարգրիտն ուղիիդ լույս տըվավ գիշերն։ Վայրի կատուի մ'աչքին հանգունակ Թովեց Աստղիկին բոլոր տատրակներն։

Ստեղծագործության մասին

Դանիել Վարուժանի «Ադոնիսի մը» բանաստեղծությունը («Հեթանոս երգեր» ժողովածուից) Ադոնիսի և գեղեցկության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 12