Անցնել բովանդակությանը

Աճյունս տարեք

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Աճյունս տարեք Մի հեռու, անշուք գերեզմանատուն Եվ մի անտաշ քար դրեք իմ հողին… Որ սիրահարված մողեսներն արթուն՝ Արևկող անեն այդ քարի կողին, Տաքանան, գգվեն, համբուրեն իրար, Մի բան հասկանան աշխարհի բանից Ու երբ հեռանան գոհացած, ուրախ,— Իրենց մտքի մեջ ողորմի տան ինձ։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Աճյունս տարեք» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) մահվան և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 9 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 9