Անցնել բովանդակությանը

Բառաչը

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Անտառն ասես Ծիր-կաթինից էր կախված, Ոտից-գլուխ, ոտից-գլուխ թաթախված Առավոտի շողաթաթախ ցողերով, Առավոտի ցողաթաթախ շողերով։ Հավքը հավքի բերանից խոսք էր խլում. Ողջ անտառն էր մի հավք դառած ծլվլում։ Ղողանջում էր ծլվլոցի մեջ կանաչ Եղջերուի ցողաթաթախ մի բառաչ։ Ցողաթաթախ երանություն։ Եվ հանկարծ Հեռու-հեռվում, մի խուլ որոտ, ծուխ ու կայծ… Ու ձորն ընկավ անտառի աչքի առաջ Եղջերուի արնաթաթախ մի բառաչ… Անտառն ասես Ծիր-կաթինից էր կախված, Ոտից-գլուխ արցունքի մեջ թաթախված։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Բառաչը» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) տխրության և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 12-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 14