Անցնել բովանդակությանը

Ի՞նչ շշնջամ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ի՞նչ շշնջամ Աստծո խուլ ականջին։ Գնամ մորմոքներս սարին պատմեմ, Ճանապարհին, քարին, ծառին պատմեմ, Ի՞նչ շշնջամ Աստծո խուլ ականջին։ Ե՞րբ է գլուխ դրել նա իմ կանչին։ Չէ, խրատվող մարդ եմ, կխրատվեմ… Ի՞նչ շշնջամ Աստծո խուլ ականջին, Գնամ մորմոքներս սարին պատմեմ։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Ի՞նչ շշնջամ» տրիոլետ բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) Աստծո և տխրության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Տրիոլետ
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8