Անցնել բովանդակությանը

Կածանները ճչում են այստեղ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Կածանները ճչում են այնտեղ, Ջրվեժները լռում են։ Ծաղիկները թռչում են այնտեղ, Թիթեռները բուրում են։ Ստվերները խեղդվում են շոգից, Բարդիները մրսում են… Մեր տանը—մեռածներն են, հոգիս, Ապրողները դրսում են։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Կածանները ճչում են այստեղ» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ծաղիկների և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8