Անցնել բովանդակությանը

«Քիչ է մնում…»

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Քիչ է մնում թե մանկանամ, Ելնեմ նորից, Գյազբել գնամ, Նորից մանուկ գիշերի հետ Խաղամ աստծու փեշերի հետ… Քունս տանի, մի քիչ ննջեմ, Երազիս մեջ երկինքն հնձեմ… Ամպը բռնեմ լծեմ կամին, Ճիպոտ անեմ լեռան քամին, Քշեմ, էլ բան չհարցնեմ, Հարդագողը հարդ դարձնեմ, Հարդից ջոկեմ աստղ ու լուսին Ու տուն բերեմ լուսը-լուսին։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Քիչ է մնում…» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) Գյազբելի և մահվան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 12