Անցնել բովանդակությանը

Վերհուշերն իմ հավաքվում

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Վերհուշերն իմ հավաքվում, Ախ, ամեն օր, ամեն օր Նորոգում են իմ հոգում՝ Այն հեռավոր, հեռավոր Ձորում թողած մի վտակ՝ Ոտքը քարին օրնիբուն, Մի քարքանդված քարատակ, Մի քրքրված մանկություն։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Վերհուշերն իմ հավաքվում» ութնյակ բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8