Ողորմի տվեք
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Հող ու ջուր չեմ ուզում ձեզնից,
Երեսիս հողով մի տվեք,
Ճյուղերս մի տարեք շուկա,
Ծաղիկս փողով մի տվեք։
Ստվերս քաշեք ձեզ վրա,
Նստեցեք, հով անեմ շոգին,
Մրգերս քաղեցեք մեն-մեն,
Տնկողիս ողորմի տվեք։
«Սեզամ, բացվիր» ժողովածու
Ստեղծագործության մասին
Համո Սահյանի «Ողորմի տվեք» ութնյակ բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) ծաղիկների և բնության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։