Անցնել բովանդակությանը

Եթե ես մի օր

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Եթե ես մի օր աշխարհից գնամ, Ո՞ւմ հառաչից ես դու վեր թռնելու, Ո՞ւմ թևերով ես վեր-վեր թռնելու, Հոգին առնելու առանց պատճառի։ Եթե ես մի օր աշխարհից գնամ, Ո՞ւմ աչքերով ես քեզ ճանաչելու, Բռիդ մեջ առած ո՞ւմ ես տանջելու, Ո՞ւմ ես խաչելու հիսուսավարի։ Եթե ես մի օր աշխարհից գնամ, Էլ ո՞ւմ հովերն են քեզ օրորելու, Ո՞ւմ խոսքի մեջ ես սուտ որոնելու, Ճշտելով տեղն ու տարազը տառի։ Եթե ես մի օր աշխարհից գնամ, Էլ ո՞ւմ գլխին ես կրակ թափելու, Ո՞ր անտերին ես քեզ տեր կարգելու Եվ շնորհելու կոչումն անճարի։ Եթե ես մի օր աշխարհից գնամ, Ո՞ւմ ես անդադար ահաբեկելու, Ո՞ւմ սուտ մեղքով ես մեղքդ հերքելու, Ո՞ւմ ես գցելու բերանն աշխարհի։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Եթե ես մի օր» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) տխրության և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 20 տող՝ բաժանված 5 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 20