«Ա՜խ, երանի թե լիներ մի հնար...»
1889
Ա՛խ, երանի թե լիներ մի հնար—
Այդ ժպիտը միշտ քո դեմքին մնար.
Ես վախենում եմ մի ժամից հետո
Անցնի խնջույքը, և կյանքից դժգոհ
Մտածմունքներով դարձյալ դու տխրես…
Ա՜խ, երանի թե մնայիր այդպես…
1889
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Ա՜խ, երանի թե լիներ մի հնար...» բանաստեղծությունը (1889) կյանքի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 6 տող։