Անցնել բովանդակությանը

Ամառվա գիշերը գյուղում

1887

Լուսընկա գիշեր, Երկինքը պայծառ, Անհամար աստղեր Ցոլցլում են վառ։ Քընած է արդեն Հովտի մեջ գյուղը, Մըթնած ու լուռ է Գյուղացու հյուղը։ Հոգնած գյուղական Ընտանիքն ահա Սրահում, կալում, Կամ կըտրի վրա։ Երկընքի դիմաց Գրկված են քընած, Վերևիցն, ասես, Ժըպտում է աստված։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ամառվա գիշերը գյուղում» բանաստեղծությունը (1887) գիշերվա և հոգևորի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1887 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16