Անցնել բովանդակությանը

Ամեն անգամ քո տվածից երբ մի…

1921

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում, Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,- Զարմանում եմ, թէ՝ ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ, Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

1921, Մայիսի 2

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ամեն անգամ քո տվածից երբ մի…» քառյակ բանաստեղծությունը (1921) կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 4