Անցնել բովանդակությանը

Արփենիկին

1917

Հիշո՞ւմ ես Բորժոմն, այծյամնե՜ր, ժայռե՜ր… Ինչպես որ թողիր՝ էս ժամին էլ դեռ Վայրենի՜, չըքնա՜ղ կանգնած են ու կան։ Եվ հիշում են միշտ էն գիժ աղջըկան, Որ իր կուսական զըվարթ աղմուկով, Արծաթ ծիծաղով, ճիչով ու երգով Լըցնում էր անտառն իրենց շըրջակա— Ու… հիմա չըկա՜… ու հիմա չըկա՜…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Արփենիկին» ութնյակ բանաստեղծությունը (1917) բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական 1917 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8