Անցնել բովանդակությանը

Աշնան վերջը

1907

Սարի լանջին, Մեգի միջում Խոխոջում է Ու տըրտընջում Ջուրը բարակ, Ջուրը տըխուր. — Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ, Ո՞ւր կորան, ո՞ւր, Տերև ու խոտ, Վարդը շաղոտ, Սարվորն ուրախ, Սըրինգ ու խաղ։ Շուրջըս դատարկ, Շուրջըս տըխուր… Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ, Ո՞ւր կորան, ո՞ւր։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Աշնան վերջը» բանաստեղծությունը (1907) աշնան և ծաղիկների մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1907 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16