Ասի. «Հէնց լոկ էս աճյունն է…
1921
Ասի. «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…»
Երբ ճառագեց անծայրածիր Քո ժըպիտը հոգուս դեմ.
― Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես.
Դու Աստվա՜ծ ես, դու անհո՜ւն ես, անանուն ես ու անես…
1921, Մայիսի 6
1921
1921, Մայիսի 6
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Ասի. «Հէնց լոկ էս աճյունն է…» քառյակ բանաստեղծությունը (1921) կյանքի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։