«Բանաստեղծը ծերացել է...»
1892
Բանաստեղծը ծերացել է.
Թունդ մրրիկը, որ անցել է,
Հետք է թողել լայն ճակատին,
Եվ աչքերում աստվածային
Կայծը դարձյալ ցոլանում է.
Բայց նա, կարծես, սըլանում է
Դեպի երկինք, կամքով որի
Իջավ երկիր— ոգևորի։
1892
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Բանաստեղծը ծերացել է...» ութնյակ բանաստեղծությունը (1892) հոգևորի և բնության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։