Բարձր է հնուց աշխարհն Հայոց…
1921
Բարձր է հընուց աշխարհըն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ —
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քընընում է դարե դար։
1921, Մայիսի 21
1921
1921, Մայիսի 21
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Բարձր է հնուց աշխարհն Հայոց…» քառյակ բանաստեղծությունը (1921) հայրենասիրականի և Հայաստանի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։