Անցնել բովանդակությանը

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու…

1921

Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր. Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը1 ամենուր. Վեհացնում է ու վերացնում ամենալուր2 իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը3 ամենուր։

1921, Փետրվարի 14

Ծանոթագրություններ

  1. 1 հունչ — հնչյուն, ձայն
  2. 2 ամենալուր — ամեն ինչ լսող
  3. 3 մրմունջ — մեղմ ցածր ձայն, մրմնջոց, շշնջոց

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու…» քառյակ բանաստեղծությունը (1921) հոգևորի և Աստծո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։

Ժանր Քառյակ
Գրության թվական 1921 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 4