Ի՜նչ իմանաս ըստեղծողի…
1920
Ի՜նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին.
Ընկեր տըվավ, իրար կապեց Էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ, մե՜ն ու մենակ իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին։
1920, Մարտի 30
1920
1920, Մարտի 30
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Ի՜նչ իմանաս ըստեղծողի…» քառյակ բանաստեղծությունը (1920) Աստծո և բանաստեղծների մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 4 տող։