Անցնել բովանդակությանը

«Ի՜նչպես սրտալի, ի՜նչպես կաթոգին...»

1900

Ի՜նչպես սրտալի, ի՜նչպես կաթոգին Սիրեցի նորա հասակը նոճի, Հայացքը հպարտ, շրթունքը նըրբին… Ի՜նչպես սիրեցի, ո՜րքան տանջվեցի։ Բայց, ա՜խ, դավեցին շուրթերն իմ սիրած, Ժպտացին աչքերն այնպե՜ս նենգավոր… Եվ գեղն երկնային արդեն վաճառված, Եվ եղծված, պղծված թովչանքը բոլոր։ Ա՜խ, ինչո՞ւ, ինչո՞ւ անշունչ, կենսազուրկ, Շուրթերը կարկամ, աչքերը անթարթ Մի անդրի չէր նա, քարեղեն մի կուռք, Անվերջ գեղեցիկ, հավիտյան հպարտ…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Ի՜նչպես սրտալի, ի՜նչպես կաթոգին...» բանաստեղծությունը (1900) սիրո և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1900 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12