Անցնել բովանդակությանը

Կորուստից հետո

1891

Խնդրի՛ր, սիրտ իմ կարոտակեզ, Սիրտ իմ պանդուխտ, վշտաբեկ, Խնդրիր նրան, որ այլևս քեզ Սփոփելու չէ երբեք։ Կանչի՛ր, կանչի՛ր, գուցե կանչիս Հնչյունները ըղձական, Ինչպես միտքս, ինչպես հոգիս, Թափանցեն այն գերեզման… Յուր դրախտից գուցե լսե Հառաչանքս աղեկեզ, Մտաբերե և ափսոսե, Որ ես ապրում եմ այսպես…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Կորուստից հետո» բանաստեղծությունը (1891) մահվան և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1891 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12