Անցնել բովանդակությանը

Մարտ

1908

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս. Մարդու հանգիստ չի տալիս։ Էսօր ուրախ օր կանի, Վաղը անձրև ու քամի. Առավոտը պայծառ օդ, Կեսօրը մութ ու ամպոտ։ Մին հագնում է սպիտակ, Մին կանաչին է տալիս. Մի օր ցուրտ է, մի օր տաք, Մին խնդում է, մին լալիս… Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Մարտ» բանաստեղծությունը (1908) մանկականի և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 11 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1908 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 11