Անցնել բովանդակությանը

«Մի՛ որոնիր մի ժամանակ...»

1890

Մի՛ որոնիր մի ժամանակ Արհամարհածդ՝ այս կըրծքի տակ, Հառաչանքով դուրս թռավ նա, Ու դատարկ է տեղը հիմա… Էլ մի՛ կանչիր, մի՛ լար իզուր. Քո արցունքից միայն տըխուր Հին֊հին հուշեր պիտի զարթեն, Եվ ի՜նչ օգուտ… ո՜ւշ է արդեն…

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Մի՛ որոնիր մի ժամանակ...» բանաստեղծությունը (1890) տխրության և ժամանակի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1890 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8