Անցնել բովանդակությանը

Նոր տարի

1894

Դու էլ արի, Նորեկ տարի, Գըլխիս վերից Անցի, գընա, Ինչպես մի օր Թեթևասահ, Որ արևի Վառ ժըպիտով, Հողմ ու շանթի Սառն աղմուկով Անց է կենում Ծաղկի վըրից. Իսկ նա հովտում, Իր հուսալից Աչքը վերև, Փոքրիկ, չընչին, Ցնծում է կամ Մոտ է վերջին։— Ես էլ էնպես, Նորեկ տարի,— Մի խոտ, մի բույս, Ո՛չ ավելի։ Մի երկիր է Տվել մեզ կյանք, Մի երկինք է Պահել իր տակ, Եվ գեղեցիկ, Փարթամ, հըպարտ Մի խոտ, ծաղիկ, Կամ թե մի մարդ… Մենակ իրար Չենք հասկանում, Բայց ապրում ենք Մի սահմանում, Մի ճամփով էլ Պիտի գընանք, Կըրկին ձուլվենք Մի հող դառնանք, Անհետ, անտես Կորչենք, ինչպես Ջոկ հընչյուններ Մի մեծ երգի,— Լոկ հյուլեներ Տիեզերքի։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Նոր տարի» բանաստեղծությունը (1894) Նոր տարվա և ծաղիկների մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 44 տող՝ բաժանված 2 տան, յուրաքանչյուրը 22 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1894 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 44