Անցնել բովանդակությանը

Նրան

1890

Ես ուզում եմ, որ ինձ նման Էլ չըսիրեր մեկը քեզ, Բայց ասեին միաբերան, Թե դու, իրավ, հրեշտակ ես։ Ես ուզում եմ, որ քո անմեղ Սիրտը թնդար ինձ համար, Եվ հավիտյան վառվեր այնտեղ Միայն իմ սերը բոցավառ։ Ես ուզում եմ, որ օրն ի բուն Ապշած նայեմ աչքերիդ, Ինձ մոռացած, կորչեմ անհուն Խորության մեջ հայացքիդ։ Իսկ եթե մահն այն ժամի մեջ Ինձ մոտենար, օ՜, սեր իմ, Ես կուզեի քո սիրատենչ Կուրծքդ լիներ ինձ շիրիմ։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Նրան» բանաստեղծությունը (1890) մահվան և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1890 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16