Անցնել բովանդակությանը

Օր. Պ. Պ.-ին

1909

Քույրիկ, այդքան որ սիրում ես Հայի հնչյուն, հայի տաղ, Որ սրտալի մեծարում ես Ազգիդ երգչին դեռ մատաղ, Ներշնչում ես նորա հոգուն Հզոր թռիչք և եռանդ, Եվ հիշում է նա յուր մտքում Յուր պաշտոնը երկնավանդ, Այս հարազատ ներշնչանքի Փոխարենը ընդունիր Նորա սիրո և տանջանքի Անվարժ տողերն ինքնագիր։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Օր. Պ. Պ.-ին» բանաստեղծությունը (1909) սիրո և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1909 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12