Անցնել բովանդակությանը

«Քրիստոս հարյավ... Ա՜խ, և այս հոծ...»

1893

Քրիստոս հարյավ… Ա՜խ, և այս հոծ Մութ-մըռայլից, երանի, Հառներ հոգիս կըրակ ու բոց, Զըվարթ հոգիս երբեմնի։ Եվ, երանի, նույն սաստկությամբ Սիրո կիրքը ևս հառներ, Երկինքս էլի դառնար անամպ, Միտքըս ուժգին սավառներ… — Լո՛ւռ կաց, անմիտ, ի՜նչ ես լալիս Վըհատ ձայնով ծերության, Դեռ քո ճամփին լույս է տալիս Ճառագայթը վաղորդյան։ Եվ մըռայլից, որ կա իջած Ծանր ու տարտամ քո սըրտին, Պիտի հառնեն տանջված, խաչված Ցընորքները քո նախկին։

Ստեղծագործության մասին

Հովհաննես Թումանյանի «Քրիստոս հարյավ... Ա՜խ, և այս հոծ...» բանաստեղծությունը (1893) գիշերվա և հոգևորի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1893 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16