«Շնորհավոր...»
1917
Շնորհավոր
Իրեն պես նոր
Տարին ու օր
Իմ Թամարին.
Անվերջ, անհատ,
Առատ-առատ
Ու անարատ
Սերն ու բարին
Փըռվեն, փարեն,
Փըթթեն, բուրեն
Ամբողջ իրեն
Ճանապարհին։
Թեմաներ
1917
Ստեղծագործության մասին
Հովհաննես Թումանյանի «Շնորհավոր...» բանաստեղծությունը (1917) սիրո մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։