Անցնել բովանդակությանը

Անձրև

Համբույրն անձրեւին կը թրջե շափշափ Վարդե գիծն անտես բերանի մը շուրջ. Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, օ՜հ, աս ի՜նչ անուրջ, Որ կը տամկանա, գաղտ ու հապըշտապ, Իմ ծարավահյուծ, իմ որբեւայրի Իրիկուններուս շուշանին վրա լուրջ։ Անձրեւոտ գիշե՜ր, գըթա՜ծ քահանա, Թոթվե՛ սրբենի այդ տեղատարափ, Զերթ մասունքի ջուր, մինչեւ որ լենա, Մինչեւ որ լենա՛ բաժակն այս պարապ Իմ երազներուս՝ որ ոսկեմըրափ Կեցեր է ցրտոտ մարմարին վըրա։ Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, օ՜հ, աս ի՜նչ անուրջ Կու տաս դուն ինծի, անձրեւո՜տ գիշեր, Դո՛ւն, բարեբարի, գըթա՜ծ քահանա, Որ հին Լլկանքին ժողվեցիր փուշեր, Եվ հնչեցուցիր բարբառդ՝ ոսկի՜ մուրճ՝ Որ մտքիս նոր նոր դուռեր կը բանա…

Միսաք Մեծարենցն ունի «Անձրև» վերնագրով ևս մեկ բանաստեղծություն («Բացաստանը վարագուրեց անձրեւին քողքն ամպային…»)։

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Անձրև» բանաստեղծությունը անձրևի և կիրքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ բաժանված 3 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 18