Անցնել բովանդակությանը

Գիշերւն երազանքը

1903

Աղջամուղջին մեջ գիշերը կ՚երազե Պայծառ այգուն վառ շրթները կեռասե. Ու ցնծության լույս աստղերը կը ժպտին Հրաշափառ գոգն հրճվանքի կապույտին. Բայց երբեմն ալ մղձավանջի մը մեջ թունդ Գիշերն այգը կ՚երազե զերթ մեկ անդունդ. Ու հեւքեն վերջ ոռնումներու բիրտ հովին Անձրեւի հորդ արցունքները կը թորին։ 1903, Հունվար

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Գիշերւն երազանքը» բանաստեղծությունը (1903) գիշերվա և երազի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 9 տող՝ 4-4-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1903 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 9