Անցնել բովանդակությանը

Իրիկվան դեմ

1902

Հեշտ այգուն մոտ երազեցի, մըրափիս մեջ, Վառ գույներով դրասանգված երգը կյանքին. Եվ դողդոջուն ծիածաններ մետաքսառէջ Ու փաղփածոպ, կ՚ երկարեին աշխարհ մ՚ անգին։ Օրվան կյանքի տըվայտանքներ՝ իմ հորձանուտ Երազներուս հըմայքն ի սպառ փարատեցին. Ու դիտեցի կյանքը մոտեն, զերծ՝ պատրանուտ Խոլ խաղերե, - կոտտանքներով դաժան խոցին։ Իրիկվան դե՜մ... Ըստվերները կ՚ իյնան արագ։ Զուր առտըվան երազանքներս ես կ՚ որոնեմ. Ըմպեց անոնց լույս շիթերը սեր մը վայրագ. Հեծեծանքիս հետ մընացած մինակ, հո՚ն եմ... 1902

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Իրիկվան դեմ» բանաստեղծությունը (1902) երազի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 4-4-4-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 13