Անցնել բովանդակությանը

Սիրերգ

Երբ կը մեկնիմ ես քու քովեդ, Կ՚ ըլլամ շիկնոտ ու թրվըռուն՝ Ինչպես կ՚ ըլլա՝ բուրումնավետ Վարդենիքեն անցնող առուն։ Եվ ջուրին պես այն թրվըռուն, Քու նախընծա գրկանքիդ հետ, Մոլորելով կ՚ ըլլա անհետ՝ Գետ հոգվույդ մեջ՝ սրտիս առուն։ Ու գետին պես՝ սրտիս առուն Կը տանիս քու մահվան ճամբեդ՝ Զարնելով զայն մերթ ծաղկավետ Ափունքներուն՝ մերթ քարերուն։

Ստեղծագործության մասին

Միսաք Մեծարենցի «Սիրերգ» բանաստեղծությունը սիրո և բնության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12