Անցնել բովանդակությանը

«Ականջը սրած` ականջ է դնում»

«Ութնյակներ» ժողովածու

Ականջը սրած՝ ականջ է դնում, Ականջի պոչով նա մեզ լրտեսում, Հետո գնում է իր նման մեկի Ականջը լցնում՝ ստեր փսփսում… Նման մարդուկի ամենախոշոր Բրդուջը պիտի ականջը թողնել, Իսկ մենք հայրաբար — և հիմարաբա՜ր- Այս հանցագործի ականջն ենք քաշում։

Բանաստեղծություն, Պարույր Սևակ

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ականջը սրած` ականջ է դնում» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) երգիծանքի և մարդի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Ութնյակներ
Տողերի թիվ 8