Անցնել բովանդակությանը

Անվերնագիր

«Նորից քեզ հետ» ժողովածու

Գարնան բուրմունքը հիմա Սար ու ձորերն է բռնել։ — Ինչ-որ բան ես ցանկանում, Թե ինչ՝ չես էլ հասկանում Ու չես կարող ըմբռնել։ Կարծես բացել են դռներ, Ներս առնել չեն ցանկանում։ Գարունն իր պաղ ու տաքուկ Շունչն է օդում տարածել։ — Ինչ-որ ձայն է քեզ կանչում, Ձա՛յն, որ դու չես ճանաչում Ու չես կարող ճանաչել… Գուցե հենց այդ են կոչել Անմեկնելի զգացում…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Անվերնագիր» բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) գարնան և սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ բաժանված 2 տան, յուրաքանչյուրը 7 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 14