Անցնել բովանդակությանը

Բաց փակուղի

«Նորից քեզ հետ» ժողովածու

Միգուցե մեզ էլ այս էր վիճակված. Դու՝ քո զղջումի զնդանում փակված, Ես՝ իմ զղջումի արջի ճանկերում, Բանտարկվածի պես ետ-առաջ քայլել Քո ծանոթ անվան երկու վանկերում… Քո ծանոթ անվան երկու վանկերում Բանտարկվածի պես քայլել ետ-առաջ, Կրակը կողքիս՝ միշտ մնալ սառած, Բաց դուռը դեմըս՝ բանտարկված մնալ, Ոչ մի փորձ չանել ու դուրս չգնալ…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Բաց փակուղի» բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո և բաժանումի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ բաժանված 2 հնգատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 10