Անցնել բովանդակությանը

«Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ»

«Անտիպներ» ժողովածու

Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ, Կրնկիդ վրա պտույտ ես տալիս Ու նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,— Ինքդ չափազանց քեզ դուր ես գալիս։ Ինքդ քո աչքում ուրիշ ես դարձել, Այնպես չես քնում, վեր կենում, գնում… Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես, Թե ի՞նչ է փոխվել պարզ չես հասկանում։ Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն. Մի՛շտ, ամեն անգամ այդպես է լինում, Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ Առանց խոսքերի իր սիրտն է բանում…

1960-ական թթ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ» բանաստեղծությունը («Անտիպներ» ժողովածուից) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 4-4-5 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Անտիպներ
Տողերի թիվ 13