Անցնել բովանդակությանը

«Հիմար ժպիտով»

«Ութնյակներ» ժողովածու

Հիմար ժպիտով Ծածկում եմ վերքըս - Ներսից սև՜-սև՜ է, Դրսից է ներկըս… Ինքս ո՞նց դառնամ Հեքիաթի տղան Եվ ինձ ո՞նց ասեմ. — Արքա՛, դու մե՜րկ ես…

Բանաստեղծություն, Պարույր Սևակ

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Հիմար ժպիտով» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) երգիծանքի և մարդի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Ութնյակներ
Տողերի թիվ 8