Անցնել բովանդակությանը

Ինչքան էլ թանկ լինի

«Նորից քեզ հետ» ժողովածու

Ես գիտեմ. կհանդիպենք դեռ, Եվ դու էլ ինձ կանես հարցում. «Էլ մի՞թե քո սրտում չկա Իմ հանդեպ ոչ մի զգացում»։ Չեմ դիմել ատամնաբույժի, Բայց հարցիդ պատասխանն ունեմ. «Ինչքան էլ թանկ բան է ատամը, Ցավելիս հանում են — գցում»…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ինչքան էլ թանկ լինի» ութնյակ բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 8