Անցնել բովանդակությանը

Կարդում եմ

«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957

Ես կարդում եմ և… հասկանում, Որ թեպետ և ինձ հերոսի տեղ եմ դնում, Բայց շատ հաճախ նրա ճամփից շեղ եմ գնում,-           Նա խիզախ է, իսկ ես՝ զգույշ,           Նա գործում է, ես՝ լոկ զգում,           Նա կարող է, թե տեղը գա,           Եվ զո՛հ գնալ, անվախ մեռնե՛լ,           Իսկ ես՝ նրան… լա՜վ ըմբռնել,           Բայց ո՛չ նրա ճամփան բռնել… Հեշտ է, գուցե, գրքեր գրե՜լ՝ ո՛չ թե կարդալ…

Մոսկվա, 17.VI.1957թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Կարդում եմ» բանաստեղծությունը (1957, «Մարդը ափի մեջ» ժողովածուից) խոհի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող՝ 9-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1957 թ.
Ժողովածու Մարդը ափի մեջ
Տողերի թիվ 10