Խաղաղություն և հաղթանակ
«Անմահները հրամայում են» ժողովածու · 1947
Ճերմակել է նորից աշնան դաշտը դեղին-
Կրկին ձյունն է իջնում անհունորեն խաղաղ,
Ամեն աղմուկ ու ճիչ թվում է անտեղի,
Անհարիր է թվում ամեն մի աղաղակ…
Սակայն գիտես, որ այս խաղաղության ներքո -
Անհարազատ, օտար աշխարհներում,
Ինքն իրենից հոգնած, ինքն իրենից դժգոհ
Մի մութ փոթորիկ է գաղտնի հևում։
Գիտես, որ աշխարհում — քո աշխարհից հեռու,
Որքան էլ որ ձմռան երկինքն է անկայծակ,
Կայծակներ են սակայն պահվում մութ ամպերում,
Որպես գալիք կռվի բոցահարույց կայծհան։
…Սակայն գիտես նաև, որ ձմեռից հետո
Իր հաղթական տոնով միշտ մայիսն է գալիս,
Որ արկերով դաժան և վառոդի ծխով
Չի ընդհատվում երբեք շունչը դարի։
Երևան, [1947թ.]
Թեմաներ
Բնության մասին Սևակը բնության մասին Գարնան մասին Սևակը գարնան մասին Գիշերվա մասին Սևակը գիշերվա մասին Դժգոհի մասին Սևակը դժգոհի մասին Խաղաղության մասին Սևակը խաղաղության մասին Կարոտի մասին Սևակը կարոտի մասին Հայրենասիրական Սևակի հայրենասիրական բանաստեղծությունները Հայրենիքի մասին Սևակը հայրենիքի մասին Պայքարի մասին Սևակը պայքարի մասին Սիրո մասին Սևակը սիրո մասին