Անցնել բովանդակությանը

Խանդում եմ

«Մարդը ափի մեջ» ժողովածու · 1957

Ես խանդո՞ւմ եմ։ Անկեղծ ասած, թե ամոթ չէ, Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ Այդ ահավոր խանդ կոչվածը. Իմ մեջ, գուցե, բնությունից Ինչ-որ մի բան անտեսված է, Ուրիշ մի բան՝ տնտեսված է։ Ընդամենը գիտեմ լոկ այն, Որ ես այնտեղ, որտեղ մարդիկ Հավանաբար և խանդում են, Բարկանում եմ — ոչ տևական, Քմծիծաղում — անբավական, Կամ ծիծաղում — անբնական, Եվ… եղածը ես քանդում եմ։ Մեր խորտակված սերը վկա…

Մոսկվա, 19.XI.1957թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Խանդում եմ» բանաստեղծությունը (1957, «Մարդը ափի մեջ» ժողովածուից) խոհի և կյանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 15 տող՝ 1-6-7-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1957 թ.
Ժողովածու Մարդը ափի մեջ
Տողերի թիվ 15