Անցնել բովանդակությանը

Մի՛... չի՛...

«Գիրք մնացորդաց» ժողովածու · 1963

Մի՛ անիր (այս), Մի՛ անիր (այն), Մի՛… մի՛… մի՛… մի՛… Չի՛ կարելի (այս բանն անել), Չի՛ կարելի (այն բանն անել). Չի՛… չի՛… չի՛… չի՛… Այս «մի»-ն ու «չի»-ն աջից-ձախից, Իբրև երկու փակագծեր, Անլուծելի խնդրի նման Մեր ողջ կյանքն են մեջտեղ գցել։ Եվ այս խնդիրն ո՞վ կլուծի…

Երևան, 26.XI.1963թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Մի՛... չի՛...» բանաստեղծությունը (1963, «Գիրք մնացորդաց» ժողովածուից) խոհի և փիլիսոփայության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 11 տող՝ 3-3-5 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1963 թ.
Ժողովածու Գիրք մնացորդաց
Տողերի թիվ 11