«Նա դուրս է տալիս»
«Ութնյակներ» ժողովածու
Նա դուրս է տալիս
Ծռտի ու պռտի,
Մեկ՝ խիստ պարզունակ
Ու մեկ էլ՝ խրթին։
Բայց կարևոր է
Գիտե՞ք, թե որը.
Լեզվին՝ մի բան է,
Այլ բան է՝ սրտին։
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
«Ութնյակներ» ժողովածու
Բանաստեղծություն, Պարույր Սևակ
Ստեղծագործության մասին
Պարույր Սևակի «Նա դուրս է տալիս» ութնյակ բանաստեղծությունը («Ութնյակներ» ժողովածուից) երգիծանքի և մարդի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։