Անցնել բովանդակությանը

Վերնագիրը վերջում I

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Ճանապարհների փոշիների մեջ Դնում են կնիք նախարարական, Մի կնիք, Որին հաշվի չի առնում Լոկ օրինազանց — քրեագործ քամին… Սրտի տրոփ ու բաբախ են բաշխում Մայթերին անկյանք… Վստահություն են ներշնչում հողին, Ա՛յն վաղընջական — հինավուրց հողին, Որ չի կորցնի վստահությունը… -Այդ… իմ քայլե՜րն են։

Թիֆլիս · 18.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Վերնագիրը վերջում I» բանաստեղծությունը (1961, «Ականջդ բեր ասեմ» ժողովածուից) սիրո և խոհափիլիսոփայականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 11 տող՝ 5-2-3-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 11