Անցնել բովանդակությանը

Վերնագիրը վերջում VI

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Ետ-ետ են գնում պատերը հանկարծ, Անվերջ հեռանում, Դառնում հորիզոն, Թե՞ հորիզոնն է այնքան մոտենում, Որ եթե ուզեմ, Որպես նոր կախարդ, Իմ զույգ ձեռքերով կարող եմ հունցել Նրա կապույտը՝ Խմորի նման… Աղմուկ ու ժխոր ողողում են ինձ, Բայց ինձ չեն կպչում, Ինչպես ձկանը՝ ջուրը օվկիանի… -Իմ… լռությո՛ւնն է։

Թիֆլիս · 18.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Վերնագիրը վերջում VI» բանաստեղծությունը (1961, «Ականջդ բեր ասեմ» ժողովածուից) սիրո և խոհափիլիսոփայականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 13 տող՝ 9-3-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 13