Անցնել բովանդակությանը

Երես ու աստառ

«Աստծո քարտուղարը» ժողովածու · 1965

Ուռենիները նրա՛ համար են, Որպեսզի... ցույց տան ջրին ճանապարհ։ Եվ ծուխը, նո՜ւյնպես, նրա՛ համար է, Որպեսզի... ցույց տա ուղղություն քամուն։ Ծղրիդներն, անշո՜ւշտ, նրա՛ համար են, Որպեսզի... մամլեն մութն իրիկնային Իրենց նվագի նո՛ւյն ձայնանիշով։ Եվ արտույտները նրա՛ համար են, Որպեսզի... իրենց երգով չորացնեն Շաղն ու եղյամը վաղ առավոտվա։ Իսկ ուշ աշունն էլ նրա՛ համար է, Որպեսզի... ...Դանդաղ-դանդաղ լայնացնի տարածությո՜ւնը՝ Տերևաթափո՛վ... Բանաստեղծնե՞րը։ Նրա համար չե՞ն, Որպեսզի... այսպե՛ս Ամե՜ն բան շրջեն աստառի վրա...

Երևան · 23.VI.1965թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Երես ու աստառ» բանաստեղծությունը (1965, «Աստծո քարտուղարը» ժողովածուից) խոհափիլիսոփայականի և մարդի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ 2-2-3-3-4-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1965 թ.
Ժողովածու Աստծո քարտուղարը
Տողերի թիվ 18