Անցնել բովանդակությանը

Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան

«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954

Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան Ու հասնելով լեռան սեգ կատարին՝ Հոգնած ճամփորդի պես կանգ է առնում մի պահ, Պառկում շվաքի տակ ծեր անտառի։ Եվ բացվում է իմ դեմ, իմ աչքերի առաջ Իմ հայրենի գյուղը — այնտեղ՝ ցածում։ Քնաթաթախ գյուղի տանիքներից ելած Երդիկների ծուխն է ծո՜ւյլ հորանջում։ Գետակն, աղբյուրների չարաճճի որդին, Թավալվում է ձորում ու փրփըրում. Նրա ժայռոտ ափին ավերակը բերդի Իր հին պաշարումն է մտաբերում… Նախիրը բառաչելով դաշտ է գնում հիմա, Այգիներում, հոգնա՜ծ, ջուրը հուն է գտնում… Բաց է մեր դռնակը կարոտ գրկի նման, Եվ ես — կրկի՛ն մանուկ — մեր հին տունն եմ մտնում։

Երևան · 24.V.1946թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան» բանաստեղծությունը (1954, «Սիրո ճանապարհ» ժողովածուից) բնության և ճանապարհի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1954 թ.
Ժողովածու Սիրո ճանապարհ
Տողերի թիվ 16