Սիրոյ շողքերը
Երգը յուշքին
Սըրտիս խորէն
Կուլայ ուժգին
Վհատօրէն։
Ու տրտմագին
Սէրըս նո՜րէն
Կը ծնի ցաւին
Խարոյկներէն։
Ու կուզեմ լա՜լ
Մոխիրներուն
Վրայ Սիրոյս,
Որպէսզի ա՜լ
Շողքերն հետին
Չկայծկըլտին…
Ստեղծագործության մասին
Ռուբեն Սևակի «Սիրոյ շողքերը» սոնետ բանաստեղծությունը սիրո և վիշտի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։