Անցնել բովանդակությանը

Աղբիւրներ չորցան

«Հրաշալի յարութիւն» ժողովածու

Աղբիւրներ չորցան, զո՜վ, պայծառարե՜ւ, Եվ չբխեցան ուրիշ աղբիւրներ, Որոնց խուլ գոռումը հողին ներքև Ամառուան մէջտեղ կը լսեմ մերթ դեռ։ Հեզաձայն գնաց, թափեցաւ ի ծով Մանկութեանս ջինջ, պաղպաջուն առուն, Եվ պատանութիւնս անցաւ յուսալով, Ժպտելով իր լայն հորիզոններուն։ Կեցած եմ հիմայ կեանքի կէս ճամբան Ջուրերն յորդաբուխ ցամքեցան բոլոր, Եվ բոլոր ծաղկունք շուրջը թոռմեցան։ Բայց, ո՛վ Տէր, անոնց հին փոսին մէջ չոր Չի՞ կրնար ըլլալ, որ յետամնաց Հեղեղ մը սիրոյ գայ հոսիլ յանկարծ…։

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Աղբիւրներ չորցան» սոնետ բանաստեղծությունը («Հրաշալի յարութիւն» ժողովածուից) կյանքի և մանկության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու Հրաշալի յարութիւն
Տողերի թիվ 14