Անցնել բովանդակությանը

Հոն հեռուն, ահա

«Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածու

Հոն հեռուն, ահա, Մասիսի կողէն Քու ակդ նորէն Բխած կը սուրայ. Քու առուներդ ենք, Ո՛վ յորդ հայութիւն, Կ՚աճիս, կ՚ուռիս դուն Եվ կը լեցուինք մենք… Մեր շուրջն անապատ, Մեր դէմն են ժայռեր, Բայց հաւատքը մեր Անապատն ապատ Կ՚ընէ, կը հարթէ Ժայռն աղէտալի Եվ կը թաւալի Զերթ գլան մ՚երկաթէ… Մենք՝ քու զաւակներդ, Սրտով սիրակէզ, Ահա կուգանք քեզ, Հայաստա՛ն, որ զերթ Մայր մը ճշմարիտ Մեզ կը կանչես արդ…

Ստեղծագործության մասին

Վահան Թեքեյանի «Հոն հեռուն, ահա» բանաստեղծությունը («Դ. շրջան. 1921 եւ յետոյ» ժողովածուից) Հայաստանի և Արարատի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 22 տող՝ 8-8-6 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Դ. շրջան. 1921 եւ յետոյ
Տողերի թիվ 22